26 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը լրջորեն վնասում է Հայաստանի շահերին և պետք է անհապաղ հրաժարական տա. The California Courier-ի գլխավոր խմբագիր

Փաշինյանը լրջորեն վնասում է Հայաստանի շահերին և պետք է անհապաղ հրաժարական տա. The California Courier-ի գլխավոր խմբագիր

ՀՀ իշխանություններն ազատվում են ընդդիմությունից՝ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ և երկրում կառուցում են բռնապետություն, այլ ոչ թե ժողովրդավարություն․ РИА Новости-ի հետ զրույցում նշել է ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ներկայացուցիչ և The California Courier թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը՝ մեկնաբանելով ՀՀ-ում ընդդիմադիր քաղաքական գործիչների վրա վերջին հարձակումները և Գյումրու քաղաքապետի ձերբակալությունը։

«Փաշինյանը ցանկանում է ևս հինգ տարի մնալ վարչապետի պաշտոնում, և, հետևաբար, ընտրություններից առաջ նա փորձում է ազատվել իրեն հակառակվողներից», – նշել է Սասունյանը։

Նա վստահություն է հայտնել, որ սա բռնապետություն է, այլ ոչ թե ժողովրդավարություն։ «Փաշինյանը դա անվանում է ժողովրդավարություն։ Բայց իրականում այն հեռու է ժողովրդավարականից և ավելի շատ նման է բռնապետության»,- ընդգծել է Սասունյանը։

Նա հավելել է, որ ՀՀ իշխանությունների գործողությունները լրջորեն վնասում են երկրի շահերին: «Հայ ժողովուրդը պետք է արթնանա և սկսի բողոքի ցույցեր։ Նրանք պետք է պահանջեն, որ Փաշինյանը հրաժարական տա։ Նա լրջորեն վնասում է Հայաստանի շահերին և պետք է անհապաղ հրաժարական տա»,- ասաց Սասունյանը։

Ռազմագերիներ