28 Հոկ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը տեսնում է Վաշինգտոնի համաձայնագրերի դրական արդյունքները. Բայրամով

Ադրբեջանը տեսնում է Վաշինգտոնի համաձայնագրերի դրական արդյունքները. Բայրամով

Ադրբեջանն արդեն տեսնում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունների դրական արդյունքները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր էստոնացի գործընկեր Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նախարարի խոսքով՝ դրական քայլերից մեկը սեպտեմբերի 1-ին Մինսկի խմբի լուծարման գործընթացի սկիզբն էր։

«Մենք գիտենք, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ Դրական տարրերի շարքում կարելի է նշել Ադրբեջանի որոշումը՝ թույլատրել բեռների տարանցումն իր տարածքով դեպի Հայաստան, մասնավորապես՝ Ղազախստանից հացահատիկի մատակարարումները»,- ընդգծել է Բայրամովը։

Ռազմագերիներ