25 Հոկ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուրախ եմ, որ նա այդպես է մտածում, կտեսնենք վեց ամսից․ Թրամփը՝ Պուտինի այն հայտարարության մասին, որ պատժամիջոցները չեն ազդի ՌԴ-ի վրա

Ուրախ եմ, որ նա այդպես է մտածում, կտեսնենք վեց ամսից․ Թրամփը՝ Պուտինի այն հայտարարության մասին, որ պատժամիջոցները չեն ազդի ՌԴ-ի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ իր կիրառած պատժամիջոցների ազդեցությունը տեսանելի կլինի վեց ամսից։

«Ուրախ եմ, որ նա այդպես է մտածում։ Դա լավ է։ Կտեսնենք, թե ինչ կլինի վեց ամսից»,- ասել է Թրամփը, երբ նրան խնդրել են մեկնաբանել Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ պատժամիջոցները չեն ազդի Ռուսաստանի տնտեսության վրա։

«Սպիտակ տունն ակնկալում է, որ Թրամփի կիրառած բավականին նշանակալի պատժամիջոցները ճնշում կգործադրեն Ռուսաստանի վրա և վնաս կպատճառեն»,- լրագրողների հարցերին պատասխանել է մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

Նախօրեին Պուտինը, մեկնաբանելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, ասել է, որ սահմանափակումներն «էականորեն չեն ազդի երկրի տնտեսական բարեկեցության վրա»։ «Ոչ մի իրեն հարգող երկիր երբեք որևէ որոշում չի կայացնում ճնշման տակ»,- հավելել է նա։

Ռազմագերիներ