
Իշխանությունը փորձում է լռեցնել անհետ կորածների ծնողներին, Արսեն Ղուկասյանն ամեն կերպ փորձում էր խնդիրը բարձրացնել․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունը փորձում է լռեցնել անհետ կորած զինծառայողների ծնողներին, Արսեն Ղուկասյանն ամեն կերպ փորձում էր խնդիրը բարձրացնել․ ասաց Արսեն Ղուկասյանի գործով դատական նիստին մասնակցող ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այս 5 տարում իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկել, հիմա մարտավարություն է կիրառում՝ փորձում է խնդիրը «լուծել» այս մարդկանց մեկուսացնելով»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել էին անհետ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը։
Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Հոկտեմբերի 7-ին Արսեն Ղուկասյանը կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Ավելի վաղ փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրել էր, որ Արսեն Ղուկասյանը միայն սրտի մասով ունի 9 ծանր հիվանդություն, որոնք Կառավարության N 825-Ն որոշմամբ թվարկված են որպես կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ։


