01 Մայ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի գլխավոր տոնածառի ճյուղերի ու լուսավորության փոխարինման համար կծախսվի 50 մլն դրամ

Երևանի գլխավոր տոնածառի ճյուղերի ու լուսավորության փոխարինման համար կծախսվի 50 մլն դրամ

«Sputnik Արմենիա»-ն գրում է․

«Այս տարի ամբողջությամբ կփոխարինվեն Երևանում տեղադրվող՝ երկրի գլխավոր տոնածառի ճյուղերն ու լուսավորությունը։ Այդ աշխատանքների համար քաղաքային իշխանությունը կծախսի մոտ 50 մլն դրամ (շուրջ 130 հազար դոլար)։ Այս մասին հայտնեց քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։

«Տոնածառի տեղադրման նախապատրաստական աշխատանքները Հանրապետության հրապարակում սկսվել են հոկտեմբերի 30-ին։ Այս տարի տեղադրումը սովորականից շուտ է մեկնարկել. 2024 թվականին աշխատանքները սկսվել էին նոյեմբերի 5-ին, իսկ 2023-ին՝ նոյեմբերի 13-ին։

«Տոնածառի հիմնակմախքը լավ վիճակում է, բայց ճյուղերը մասնակի մաշված են և ամբողջությամբ կփոխարինվեն։ Կթարմացվի նաև լուսավորությունը՝ լուսափնջերը ու լուսավորող վահանակները», -պարզաբանեց Առաքելյանը»։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026