05 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԼՂ-ից տեղահանված մեր քույրերի ու եղբայրների վերադարձի օրակարգը համարում եմ վնասակար․ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ կետերով

ԼՂ-ից տեղահանված մեր քույրերի ու եղբայրների վերադարձի օրակարգը համարում եմ վնասակար․ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովի ընթացքում ու խոսել հաջողության պատմությունների մասին։ Փաշինյանի ելույթից որոշ հատվածներ ներկայացնում ենք ստորև․

  • Այսօր կարող ենք ասել, որ մարտահրավերներին զուգահեռ ունենք հաջողություններ և հաջողությունների պատմություն։ Դա սկսվեց 2024 թվականին, երբ ՀՀ-ն և Ադրբեջանը սկսեցին սահմանազատման գործընթաց Տավուշում։
  • Հաջողության մեծագույն պատմությունը, ըստ Հայաստանի վարչապետի, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովն էր, որի արդյունքներով ընդունվեց հռչակագիր և նախաստորագրվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը:
  • Քաղաքական առաջնորդությունը պետք է հստակ պատասխան տա մեկ հարցի՝ ուզում ենք լինել պատմության սպառո՞ղ, թե՞ պատմություն ստեղծող։ Վերջին 2 տարվա մեր փորձը ցույց է տալիս, որ մենք կարող ենք լինել պատմություն ստեղծող։
  • Պատմությունը երկար երևույթ է, կա 30 տարվա պատմություն, 50 տարվա պատմություն, 100 տարվա պատմություն, 1000 տարվա պատմություն, 2000 տարվա պատմություն։ Եթե այսօրվա մեր գործողությունների տրամաբանությունն ու հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ, դա կնշանակի, որ մենք չենք հավատում խաղաղությանը:
  • Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի ու եղբայրների վերադարձի օրակարգը համարում եմ վնասակար Խաղաղության համար։ Այդ թեման՝ վերադարձների, համարում եմ վտանգավոր խաղաղության օրակարգի համար։
Ռազմագերիներ