30 Ապր
2026
20° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սերգեյ Շոյգուն և Արմեն Գրիգորյանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը

Սերգեյ Շոյգուն և Արմեն Գրիգորյանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը

Մոսկվայում հանդիպել են ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն։ 

Շոյգուի խոսքով՝ Կովկասում տիրող իրավիճակը պահանջում է մշտական ​​ուշադրություն․ գրում է ТАСС-ը։

«Տարածաշրջանում՝ Կովկասում ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում, տեղի ունեցած տարբեր իրադարձությունների վերաբերյալ ամեն ինչ պահանջում է մեր մշտական ​​ուշադրությունը և խորհրդակցությունները»,- հայտարարել է Շոյգուն Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։

Գրիգորյանը վստահեցրել է, որ «պատրաստ է մանրամասներով կիսվել» տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին և շնորհակալություն է հայտնել նրան հանդիպման հնարավորության համար։

Այսօր Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը։ Հանդիպման շրջանակում Շոյգուն մի քանի առանձին երկկողմ հանդիպումներ կանցկացնի, այդ թվում՝ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026