05 Նոյ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հաշտ չենք «Շողակաթը» փակելու որոշման հետ, բայց կրոնական ու քաղաքական բովանդակություն կար․ ՀՌՀ նախագահ

Հաշտ չենք «Շողակաթը» փակելու որոշման հետ, բայց կրոնական ու քաղաքական բովանդակություն կար․ ՀՌՀ նախագահ

Ոչ միայն ես, այլև մեր հանձնաժողովի անդամները հաշտ չեն «Շողակաթը» փակելու որոշկման հետ․ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նա նշել է, որ կարելի էր ավելի արդյունավետ ու ճիշտ լուծում գտնել։

«Բայց մի ուրիշ բան ասեմ, որ մենք մոռանում ենք․ 2020 թ.-ի նոր օրենքի համաձայն «Շողակաթը» ոչ թե հոգևոր- մշակութային ծրագիր էր, այլ կրթական -մշակութային»,-ասել է Տիգրան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ հոգևոր-կրոնական հաղորդումներ կրթական մշակութային ալիքում չպետք է լինեն։

Հակոբյանը նշել է, որ հեռուստաընկերության ռեյտինգն ընկել էր՝ հավասարվելով գրեթե զրոյի, իսկ քաղաքական բովանդակությունն՝ ավելացել։

Ռազմագերիներ