05 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ին վերացնել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ին վերացնել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-ն պատրաստել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որը ենթադրում է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկում․ հաղորդում է Reuters-ը:

Նաև առաջարկվում է չեղարկել Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթթաբի նկատմամբ պատժամիջոցները։

Հստակ չէ, թե երբ կարող է բանաձևը դրվել քվեարկության։ Դրա համար անհրաժեշտ է առնվազն ինը «կողմ» ձայն և Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի կողմից վետոյի չկիրառում։

Նոյեմբերի 10-ին Սպիտակ տանն Ահմեդ ալ-Շարաան հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սա նրա առաջին այցը կլինի Միացյալ Նահանգներ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կոմիտեն ալ-Շարաային ճանապարհորդելու թույլտվություն է տրամադրել այս տարվա սկզբին, ուստի նույնիսկ եթե ԱՄՆ բանաձևի նախագիծը չընդունվի, ալ-Շարաան, հավանաբար, կկարողանա այցելել Սպիտակ տուն, նշում է Reuters-ը։

Ռազմագերիներ