
Իրանը պետք է հանձնվելու սպիտակ դրոշը պարզի․ Թրամփի հարցազրույցը՝ կետերով
Իրանը պետք է պարզի հանձնվելու սպիտակ դրոշը․ Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփի հարցազրույցը ներկայացնում ենք կետերով․
- Իրանցիները լավ պոկեր խաղացողներ են, բայց մահանում են։
- Մենք ոչ պաշտոնական կապի ալիք ունենք Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։ Մենք անմիջականորեն խոսում ենք կորպուսի պաշտոնյաների հետ։
- Եթե Օմանը կանգնի մեր ճանապարհին, մենք նրանց կռմբակոծենք։
- Կարծում եմ՝ ինձ համար ավելի նպատակահարմար է հեռու մնալ Իսրայելի ընտրություններից, բայց կարող եմ թեկնածուներից որևէ մեկին աջակցել։
- ՀԱՄԱՍ-ը համաձայնել է վայր դնել զենքը։


