29 Նոյ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
5.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թալան, կոռուպցիա, թանկացում. պետական բյուջեն չեն ծախսում, մսխում են. ավագանու անդամ

Թալան, կոռուպցիա, թանկացում. պետական բյուջեն չեն ծախսում, մսխում են. ավագանու անդամ

Երևանի քաղաքապետարանն անիմաստ ծախսերով մսխում է պետական բյուջեն. ավագանու նիստին իր ելույթի ժամանակ ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։

«Վերջերս պարոն Ավինյանը որոշեց վերանորոգել իր գրասենյակը վերանորոգել։ 23 873 դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար։ Դուք՝ ՔՊ-ականներ, այդքան գումար կծախսեի՞ք ձեր տան համար։ Դուք այդքան գումար ունե՞ք, որ մեկ լամինատը 23 000 դրամով գնեք, հա՞։ Եթե ձեզ համար օրինակ՝ 3000-ից 4000 դրամով կարողանում եք ձեռք բերել, ո՞րն է տարբերությունը, այստեղի համար այդքան թանկ ինչու՞ եք անում, ո՞վ է ձեզ թույլ տվել ժողովրդի փողերը այդպես ծախսել»,- ասաց Պեդրո Զարոկյանը։

Խոսելով վերջերս քաղաքապետարանի ձեռք բերած ծիրանի տնկիների մասին՝ ավագանու անդամը նշեց․ «Սարերի, ծառերի երկրում ենք ապրում, դուք բերում եք՝ 60 000, 50 000 դրամանոց ծառերի տնկիներ եք ներմուծում արտասահմանից, ինչու՞։ Դուք պատվաստել չգիտե՞ք՝ մեկը, երկուսը բերեք, այստեղ շատացրեք։ Վերջերս «Մենուայի այգի» էինք գնացել, սկզբից չթողեցին նկարեմ, հետո՝ ընդդիմացա ու նկարեցի։ Այստեղ ծառեր չկային, պատկերացնու՞մ եք։ Հիմա կանաչապատման ՀՈԱԿ-ում լուրջ խնդիրներ են առաջացել։ Մենք դատախազություն ենք դիմելու։ Ամեն ինչի ծախսերը 3-4 անգամ աճել է»։

Ավագանու անդամի խոսքով՝ մայրաքաղաքում ոչինչ դեպի լավը չի փոխվում, բայց ծախսերը չափազանց աճել են: