26 Դեկ
2024
3.5° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես լավատես եմ․ Ջիլիզայի գյուղապետը՝ գյուղը Վրաստանին հանձնելու լուրերի մասին

Ես լավատես եմ․ Ջիլիզայի գյուղապետը՝ գյուղը Վրաստանին հանձնելու լուրերի մասին

Վերջերս լուրեր են տարածվում, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ են տարվում նաև Վրաստանի հետ և հայ-վրացական բարձրաստիճան շփումները դրանով են պայմանավորված: Մամուլը գրում է, որ Հայաստանը ստիպված է լինելու տարածքներ զիջել նաև Վրաստանին։ Խոսքը մասնավորապես Ջիլիզա գյուղի մասին է, որը գտնվում է Ալավերդի քաղաքին հարող տարածքում և սահմանակից է Վրաստանին։



Yerkir.am-ը գրում է, որ ԱԳՆից չեն հերքել այս լուրը, միայն նշել են, որ գործընթացի վերաբերյալ տեղեկությունը հանրությանը կներկայացվի պատշաճ ժամկետում։


 
Ջիլիզայի գյուղապետ Մհեր Վարդանյանը  ABC  mediaի հետ զրույցում նշեց, թե հ համացանցից է իմացել իրենց գյուղը Վրաստանին հանձնելու լուրերի մասին։

«Այդպիսի խոսակցություններ չեն եղել, երևացող բան էլ չկա, որ կարողանամ հստակ բան ասել։ Աստված չանի»,-մեզ հետ զրույցում նշեց Վարդանյանը։

Հարցին՝ եթե իսկապես գյուղը անցնի Վրաստանին, ի՞նչ են պատրաստվում անել, Վարդանյանը պատասխանեց․ «Պետք է, որ հարցը դրան չհասնի, քանի որ ես լավատես եմ, ո՞նց կարող են մեր գյուղը Վրաստանին տալ։ Հետո կերևա, հիմա ոչինչ չեմ կարող ասել։ Ես չեմ հավատում, որ նման բան կարող է լինել»,-ասաց նա։



Դիտարկմանը, որ ԱԳՆի կողմից այս լուրը չեն հերքել, Վարդնյանը արձագանքեց.«Գյուղը վիճելի տարածքում չէ, միգուցե սահմանների հետ ինչոր հարցեր առաջանան, բայց հենց կոնկրետ գյուղը էնպիսի տարածքում չի, որ վիճելի լինի»,-ասաց Ջիլիզայի գյուղապետը։

 

Սեդա Մակարյան