Ռուսաստանին հայտնի չեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ որևէ որոշում, աշխատանքներ են տարվում բոլոր ուղղություններով․ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է «Զվարթնոցից» սահմանապահների դուրսբերմանը, ապա, որքան հասկանում ենք, այս հարցով որոշումներ չեն եղել, և այդ որոշումները մեզ ոչ ոք պաշտոնական խողովակներով չի բերել, մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով և՛ ԱՊՀ, և՛ ԵԱՏՄ կառույցների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների շրջանակներում»,- ասել է նա։