26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի իշխանությունների կողմից դեռևս որոշումներ չկան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ. Պեսկով

Հայաստանի իշխանությունների կողմից դեռևս որոշումներ չկան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ. Պեսկով

Ռուսաստանին հայտնի չեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ որևէ որոշում, աշխատանքներ են տարվում բոլոր ուղղություններով․ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Ինչ վերաբերում է «Զվարթնոցից» սահմանապահների դուրսբերմանը, ապա, որքան հասկանում ենք, այս հարցով որոշումներ չեն եղել, և այդ որոշումները մեզ ոչ ոք պաշտոնական խողովակներով չի բերել, մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով և՛ ԱՊՀ, և՛ ԵԱՏՄ կառույցների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների շրջանակներում»,- ասել է նա։