30 Նոյ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
-2.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դժվարին այս ժամանակներում առավել նվիրում ու խնամք է պահանջվում ազգային-հոգևոր արժեքների զորացման համար. Կաթողիկոսը շնորհավորել է կանանց

Դժվարին այս ժամանակներում առավել նվիրում ու խնամք է պահանջվում ազգային-հոգևոր արժեքների զորացման համար. Կաթողիկոսը շնորհավորել է կանանց

Կնոջ դերը միշտ արժևորվել է մեր ժողովրդի կյանքում, հատկապես կարևորվել նրա առաքելությունը ընտանիքում զավակների դաստիարակության, սերունդների կրթության գործում, ասվում է Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձում.

 

«Ներկայիս մեր հայրենիքն ու համայն հայությունը կանգնած են բարդ մարտահրավերների առջև։ Դժվարին այս ժամանակներում առավել նվիրում ու խնամք է պահանջվում՝ հանուն ազգային-հոգևոր արժեքների զորացման, աշխարհասփյուռ մեր ժողովրդի համերաշխության ու միասնականության ամրապնդման և մեր երկրի խաղաղ ու բարօր գալիքի կերտման»,-ասված է ուղերձում։