19 Նոյ
2024
11.1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել․ «Հետք»

Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել․ «Հետք»

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի «Թաթուլ Կրպեյանի» անվան զբոսայգուց մոտ 2000 քմ տարածք վաճառքի է հանվել։ 2.6 միլիոն դոլարով վաճառվող հողամասը տարիներ առաջ ձեռք է բերվել ընդամենը 268 հազար դրամով։ «Հետքն» ուսումնասիրել է հողամասի սեփականաշնորհման պատմությունը և պարզել, որ գույքն օտարվել է կասկածելի գործարքների արդյունքում։ Տարածքի ներկայիս սեփականատերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանի ընկերությունն է․ գրում է «Հետք»-ը։

 

Մյասնիկյան պողոտայով Նոր Նորք բարձրանալիս, ճանապարհին՝ «Թաթուլ Կրպեյանի» անվան զբոսայգու սկզբնամասում հողամասի վաճառքի ցուցանակ է փակցված։ Զանգահարելով հողամասի վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալություն և հանդես գալով որպես հավանական գնորդ՝ պարզեցինք արժեքը. այն վաճառվում է 2 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարով։

 

Արբանյակից արված լուսանկարներ ներկայացնող «Google Earth» ծրագրի միջոցով հնարավոր է տեսնել վաճառքի հանված հողատարածքի տարբեր տարիների տեսքը։ 2000 թ.-ի դրությամբ հողամասում կան ծառեր և թփեր։ Իսկ արդեն 2004 թ.-ի մայիսին տարածքը կանաչապատ է։ Հաջորդ տարիների լուսանկարներում երևում է, թե ինչպես են «Կրպեյանի» այգում և հարակից տարածքներում տնկված ծառերը փարթամացել։ Սակայն սեփականաշնորհված հատվածում ծառեր չեն տնկվել, և այն բացատի է վերածվել։ 2018 թ.-ին նշված տարածքը հրդեհվել է։

 

Տարածք մեր այցելության ժամանակ հայտնաբերեցինք տասնամյակներ առաջ կառուցված մի շինություն, որ գտնվում էր հողամասի վերջնամասի՝ ձորակի նմանվող հատվածում (շինությունը մասամբ գետնափոր է)։ Հողամասում առկա էին խորքից հատված հաստաբուն ծառեր։

 

Գայի պողոտա 2ա հասցեի հողամասի սեփականատերը «Արխմոնստրոյ» ՍՊԸ-ն է, որի բաժնետոմսերի 82 %-ը պատկանում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանին։ Գալստյանը խոշոր շինարարական ընկերությունների հիմնադիր է։ «Շինարարի օրվան» նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ՝ 2019 թ.-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Գագիկ Գալստյանին է հանձնել «Վաստակավոր շինարարի» կոչումը։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։