ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել եմ 1991թ․-ի Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման առաջարկները։
Մենք հավատարիմ ենք նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում անդրադարձել ենք ՀՀ ԶՈւ բարեփոխումների օրակարգին, ընդգծել եմ, որ այս գործընթացը ուղղված չէ որևէ պետության դեմ: