27 Հլս
2024
21.9° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր հարաբերությունները Իրանի և Վրաստանի հետ շատ կարևոր են․ Փաշինյանի հայտարարության առանցքային կետերը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո

Մեր հարաբերությունները Իրանի և Վրաստանի հետ շատ կարևոր են․ Փաշինյանի հայտարարության առանցքային կետերը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո

 

  • Մենք շահագրգռված ենք շարունակելու առկա քաղաքական երկխոսության զարգացումը և ընդլայնելու գործընկերությունը դաշինքի (ՆԱՏՕ), ինչպես նաև, առանձին անդամ պետությունների հետ։

 

  • Հուսով ենք, որ ՀայաստանՆԱՏՕ նոր ձևաչափը՝ անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը, շուտով կհաստատվի։

 

  • Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին, և այն համարում ենք կարևոր ներդրում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործերում։

 

  • Մեր խորհրդարանականները ներգրավված են ՆԱՏՕի ԽՎ նիստերին «ՌոուզՌոդ» սեմինարներին։

 

  • Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանացման քաղաքականությանը։

 

  • Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի և ԻԻՀ հետ չափազանց կարևոր են, և մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ։

 

  • Պարոն Ստոլտենբերգին եմ ներկայացրել Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ՀՀ կառավարության տեսլականը և մոտեցումները:

 

  • Ակնկալում ենք միջազգային հանրության՝ այդ թվում ՆԱՏՕի հաստատակամ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

 

  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել եմ 1991թ․-ի Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման առաջարկները։

 

  • Մենք հավատարիմ ենք նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին։

 

  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում անդրադարձել ենք ՀՀ ԶՈւ բարեփոխումների օրակարգին, ընդգծել եմ, որ այս գործընթացը ուղղված չէ որևէ պետության դեմ: