17 Նոյ
2024
10.1° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր գործիքի․ Զախարովա

Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր գործիքի․ Զախարովա

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն բացահայտ խոսում են նրա հակառուսական կողմնորոշման մասին․ ասել է Զախարովան։

Դիվանագետի խոսքով՝ նման հանդիպումները մտահոգություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի համար, քանի որ դրանք ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, այլ «Արևմուտքին իր ծայրահեղ ապակառուցողական մոտեցումներով Հարավային Կովկաս ներմուծելուն»։

Զախարովան նշել է, որ փորձում են նոր բաժանարար գծերի ստեղծել՝ ստիպելով, որ տարածաշրջանի երկրները հետևեն հակառուսական օրակարգին։

«Ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է, չէ՞ որ ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի, որը լիովին հակասում է հայ ժողովրդի հիմնարար շահերին»,- եզրափակել է Զախարովան։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և  Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը։