27 Հլս
2024
25.8° c ԵՐԵՎԱՆ
16.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սահմանին ոչ թե ադրբեջանցի սահմանապահն է կանգնելու, այլ նրա հագուստով ադրբեջանական բանակը․ Գառնիկ Դանիելյան

Սահմանին ոչ թե ադրբեջանցի սահմանապահն է կանգնելու, այլ նրա հագուստով ադրբեջանական բանակը․ Գառնիկ Դանիելյան

Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ակցիան դադարեցրինք, շտապեցինք Ոսկեպար։ Այստեղ ադրբեջանցիներն աշխատանքներ էին կատարել․ Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Գյուղից էլի փորձում են ապօրինի կերպով իրենց գործընթացը տանել առաջ, ուժով, բիրտ ուժով, խաբելով, մանիպուլացնելով։ Այսինքն ստեղծվում է մի վիճակ, որ այս իշխանությունն ամեն կերպ փորձում է  իր առաջ դրած խնդիրը կատարել՝ թուրքին բերել-հասցնել այս վայրեր»,-ասել է նա։

Դանիելյանը խոսել է նաև այն մասին, որ ադրբեջանցի սահմանապահերն իրականում միայն անունով են սահմանապահ, նրանց անվան տակ ադրբեջանական զորքն է կանգնելու։

«Այսինքն՝ իրենց բանակը հագել է սահմանապահի համազգեստ, մնացած ամեն ինչ նույնն է, մեր սահմանապահը, որ պիտի գա, կանգնի, ընդամենը «Կալաշնիկով» զենքով է զինված, ուրիշ ոչ մի բան չունի»,-ասել է Դանիելյանը՝ ընդգծելով, որ սահմանապահների անվան տակ ադրբեջանցիներն առաջ են գալիս, իրենց համար տեղ ընտրում ու փորձում դիրքավորվել։

«Վտանգը կայանում է նաև նրանում, որ ցանկացած պահի, ցանկացած վայրկյանի էն սահմանապահ կոչեցյալ ադրբեջանցիները շատ ավելի լավ դիրքերից, շատ ավելի լավ կարգավիճակով կարող են հարձակում գործել, և հաշված րոպեների ընթացքում հայկական բնակավայրերի վրա վերահսկողություն սահմանել»,-ասել է նա։