23 Դեկ
2024
1.6° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պայքարի առաջին փուլը հաջողել  է, այժմ գնում ենք Երևան՝ մեր պահանջները ներկայացնելու. Աբրահամ Գասպարյան

Պայքարի առաջին փուլը հաջողել  է, այժմ գնում ենք Երևան՝ մեր պահանջները ներկայացնելու. Աբրահամ Գասպարյան

Մեր քաղաքացիները երկար ժամանակ ասում էին` «բավ է ախտորոշեք, վերլուծեք», հիմա արդեն եկել է գործի ժամանակը․ ABC mediaի հետ զրույցում ասել է քաղաքագետ, Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրենը Աբրահամ Գասպարյանը։

«Ես կարծում եմ, որ մայիսի 9-ը իրապես խլված տոն է եղել` հայությունից խլված, բայց դա չի նշանակում, որ այն դադարել է տոն լինել մեզ համար։ Տոնի քողը չկա, բայց բովանդակությունն ամբողջությամբ այն է, որ մայիսը, Ավարայրից սկսած, նույնիսկ դրանից էլ առաջ, իսկապես մեզ համար եղել է հաղթանակների ամիս։ Ես հիմա չեմ ուզում խոսել հաղթանակների մասին, որովհետև մի փոքր անպատեհ է այն իմաստով, որ մենք դեռ մեր հայտարարած նպատակը չենք հասցրել վերջնակետին»,-ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ հաղթանակի բովանդակության մասին կխոսի, երբ գործընթացը հասնի տրամաբանական ավարտին:

«Իհարկե ներուժը կա, և մեզնից է կախված, թե ինչ բովանդակություն կհաղորդենք այս ամենին, այս քայլերթը սև ու սպիտակի քայլերթ չէ, սա հաշվեհարդարի քայլերթ չէ, կարծում եմ՝ սա ավելի ներառական պետք է դարձնի այս ամբողջ գործընթացքը»,-ասել է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ պարզից էլ պարզ է, որ պայքարի առաջին փուլը հաջողել է. Կիրանցը, ոտքի կանգնելով, ամբողջ աշխարհի՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Բրյուսելի, տարածաշրջանի այլ երկրների հետաքրքրությունն է առաջացնել:

«Հիմա գալիս է երկրորդ փուլը, գնում ենք Երևան՝ մեր պահանջները հստակ ներկայացնելու»,-ասել է Գասպարյանը՝ հավելելով, որ երրորդ փուլի մասին կասվի ժամանակի ընթացքում: