Ֆրանսիան կշարունակի աշխատել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ՝ արդար և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է Ալմա-Աթայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների անցկացումը։ Ընդգծվել է 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած հանդիպման շրջանակներում ձեռք բերված համաձայնության և կողմերի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման կարևորությունն այս գործընթացի հիմքում։
Փարիզը կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել սահմանազատումը՝ հիմնվելով ապրիլի 19-ի ստորագրված արձանագրության սկզբունքների վրա, ինչպես նաև շարունակել քննարկումները՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։
Ֆրանսիայի արտգործնախարարությունը շեշտել է, որ գործընկերների հետ կշարունակի աշխատել Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ՝ միջազգային իրավունքին համապատասխան։