11 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ABC media-ն և 24 News-ը դատապարտում են լրագրողի և օպերատորի նկատմամբ ուժի կիրառումը

ABC media-ն և 24 News-ը դատապարտում են լրագրողի և օպերատորի նկատմամբ ուժի կիրառումը

Ոստիկանության Հատուկ նշանակության գումարտակի ծառայողները (կարմիրբերետավորներ) այսօր ուժ են կիրառել անհնազանդության ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ։

Կարմիրբերետավորների գործողություններից տուժել են 24 News․am կայքի լրագրող Մերի Մանուկյանը և ABCmedia.am-ի օպերատոր Մհեր Դավթյանը։

Նախ՝ ոստիկանության աշխատակիցներից մեկը հրել է օպերատորին, ապա տեսնելով, որ վերջինս ընկել է աստիճաններին՝ առանց հետ նայելու հեռացել է։

Ավելի ուշ կարմիրբերետավորները ուժ են կիրառել 24 News-ի լրագրողի նկատմամբ, ինչի հետևանքով Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը։ Նա հոսպիտալացվել է։

ABC media-ի և 24 News-ի խմբագրությունները դատապարտում են ոստիկանության անթույլատրելի գործողությունները, լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող արարքները և համապատասխան բոլոր կառույցներից պահանջում քննության առարկա դարձնել կատարվածը։

Հայտարարությունը բաց է միանալու համար։