27 Հլս
2024
18.7° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ազատում՝ քաղաքական պատճառներով․ ովքե՞ր են Արյունաբանական կենտրոնից հեռացող բժիշկները և ինչո՞վ են հայտնի

Ազատում՝ քաղաքական պատճառներով․ ովքե՞ր են Արյունաբանական կենտրոնից հեռացող բժիշկները և ինչո՞վ են հայտնի

Այսօր տեղեկություն տարածվեց, որ աշխատանքից ազատվել է «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» տնօրեն Սամվել Դանիելյանը, հաջակցություն նրա՝ ազատման դիմում է գրել նաև պրոֆեսոր Գևորգ Թամամյանը։

Արյունաբանական կենտրոնի աշխատակիցները ABC media-ի հետ զրույցում վստահեցրել են՝ Սամվել Դանիելյանին, որի պաշտոնավարմանն ընդամենը 20 օր է մնացել, քաղաքական պատճառներով են հեռացրել։ Պատճառը նրա՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանն աջակցություն հայտնելն է։

Վերհիշենք՝ ովքե՞ր են Սամվել Դանիելյանն ու պրոֆեսոր Թամամյանը և ի՞նչ ավանդ ունեն ՀՀ-ում արյունաբանության ոլորտի զարգացման, մանկական քաղցկեղի բուժման հարցում։

Սամվել Դանիելյան․ արյունաբան է, աշխատել է ավելի քան 10-ը բժշկական կենտրոններում։

2019 թվականից «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի տնօրենն է։

Ծնվել է Թբիլիսիում, բայց ապրել ու կրթություն ստացել Հայաստանում։ Սկսել է Երևանի պետական բժշկական ինստիտուտից ու ասպիրանտի որակավորմամբ ավարտել Մոսկվայում։

Աշխատանքին զուգահեռ Սամվել Դանիելյանը վերապատրաստման դասընթացներ է անցել Գերմանիայում, Լեհաստանում, Ավստրիայում, ԱՄՆ-ում։ Դանիելյանին ծանոթ են ինչպես արտասահմանյան բժիշկ-մասնագետները, այլև պարբերականները, հանդեսները․ գիտական հանդեսներում ունի մի քանի տասնյակ գիտական աշխատանքներ։

Մանկական քաղցկեղի բուժման կազմակերպման ու զարգացման համար մրցանակի է արժանացել։ Ուռուցքաբան, արյունաբանը համահիմնադիր է «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի։ Նույն հիմնադրամում նաև խորհրդի անդամ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա։