10 Հուն
2025
0.3° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միայն ռազմական ուժը չէ, որ զենք է․ Բորել

Միայն ռազմական ուժը չէ, որ զենք է․ Բորել

Ժամանակակից աշխարհում երկրների հզորությունը միայն նրանց ռազմական հզորության մեջ չէ այսօր ցանկացած ոլորտում ազդեցությունը կարող է որպես զենք օգտագործվել։ Նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգային քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ամերիկյան Foreign Policy ամսագրին տված հարցազրույցում։
 
«Այսօր ամեն ինչ դառնում է զենք, միայն ռազմական ուժը չէ, որ զենք է»,- ասել է Բորելը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին պիտի լինի Եվրոպայում «ուժի լեզուն»:
 
Բորելի խոսքով՝ այսօրվա «ավելի կոնֆլիկտային» աշխարհում անհրաժեշտ է լծակներ ունենալ տարբեր ոլորտներում։ Նման լծակներ ունի ԵՄն, սակայն այժմ Եվրոպան պետք է գտնի «քաղաքական կամք»՝ դրանք օգտագործելու համար։

Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավարն արդեն հայտարարել էր, որ Եվրամիությունը պետք է սովորի օգտագործել ուժի լեզուն։

Նրա խոսքով՝ նախկինում Եվրամիությունը հետևում էր «եվրոպական քաղաքականության մեջ ուժի կիրառումը բացառելու» կուրսին, քանի որ կարծում էր, որ առևտրի վրա հիմնված հարաբերությունները կվերացնեն նման կիրառման անհրաժեշտությունը։