22 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան

Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան

Այսօր Տավուշի մարզպետը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ փակ հանդիպում է ունեցել․ այս մասին գրել ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այսօր Տավուշի մարզպետը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ փակ հանդիպում է ունեցել սակավաթիվ կիրանցիների հետ՝ վերահաստատելով, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին։

Կրկին խոսվել է փոխհատուցման մասին, ինչն առաջացրել է բնակիչների զայրույթն ու դժգոհությունը։

Չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարվող քարոզչությանը՝ կիրանցեցին շարունակում է դեմ արտահայտվել հայրենի հողը որևիցե գումարի դիմաց հանձնելու դավաճանական օրակարգին։

Ես շարունակում եմ հետևել գյուղում տեղի ունեցող իրադարձություններին և մնալ տավուշցիների կողքին»,- գրել է պատգամավորը։