Մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 300 քաղաքացի բերման է ենթարկվել. Մելիքյան
5 իրավապաշտպանների նախաձեռնությանը ավելացեն են, ու մենք արդեն 30-ից ավելի ենք։ Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Մի քանի դեպքերում բերման ենթարկվածներին ազատ արձակելու հարցում ուշացումներ եղել են։ Մենք փորձում ենք ոստիկանական բաժանումնքներում բերման ենթարկվածները իրենց մենակ չզգան։ Մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 300 հոգի բերման է ենթարկվել՝ վարչական հոդվածով։
Խոսելով այս պահին ձերբակալման մեջ գտնվողների մասին՝ նշեմ, որ նրանց կասկածում են ապօրինի զենք ունենալու գործով։ Նրանց 72 ժամ բաժանմունքում պահելուց հետո պետք է ազատ արձակեն, քանի որ որևէ ապացույց չկա»,- ասել է Մելիքյանը։