Մեր սիրտն ու աղոթքները Իրանի ժողովրդի հետ են․ Բագրատ սրբազան
Այսօր վաղ առավտյան Բագրատ սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն՝ սգո մատյանում ցավակցական գրառում իրականացնելու նպատակով։
«Մենք զորակցում և սգում ենք. մեր սիրտը, մեր աղոթքները իրանի ժողովրդի հետ են, իրենց հոգևոր առաջնորդի հետ են»,-ասել է սրբազանը լրագրողների հետ զրույցում։
Բագրատ Սրբազանը հավելել է, որ Իրանի Իսալամական Հանրապետությունը Հայասատնի Հանրապետության բարեկամ երկիրն է, այն եզակի երկիրը, որը մեր ժողովրդին խնամել, գուրգուրել և պահել է։
«Այն բոլոր սպառնալիքները, որոնք կարող են որևէ կերպ ազդել կամ վնասել հայ-իրանական հարաբերություններին՝ պետք է չեզոքացվեն»,- ասել է Բագրաստ Սրբազանը։