16 Հնս
2024
ABCMEDIA
Մեր սիրտն ու աղոթքները Իրանի ժողովրդի հետ են․ Բագրատ սրբազան

Մեր սիրտն ու աղոթքները Իրանի ժողովրդի հետ են․ Բագրատ սրբազան

Այսօր վաղ առավտյան Բագրատ սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն՝ սգո մատյանում ցավակցական գրառում իրականացնելու նպատակով։

«Մենք զորակցում  և սգում ենք. մեր սիրտը, մեր աղոթքները իրանի ժողովրդի հետ են, իրենց հոգևոր առաջնորդի հետ են»,-ասել է սրբազանը լրագրողների հետ զրույցում։

Բագրատ Սրբազանը հավելել է, որ Իրանի Իսալամական Հանրապետությունը Հայասատնի Հանրապետության բարեկամ երկիրն է,  այն եզակի երկիրը, որը մեր ժողովրդին խնամել, գուրգուրել և պահել է։

«Այն բոլոր սպառնալիքները, որոնք կարող են որևէ կերպ  ազդել կամ վնասել հայ-իրանական հարաբերություններին՝ պետք է չեզոքացվեն»,- ասել է Բագրաստ Սրբազանը։