19 Հոտ
2024
11.6° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ախթալայի խանութներում գրեթե սնունդ չկա. Տեր Հեթում

Ախթալայի խանութներում գրեթե սնունդ չկա. Տեր Հեթում

Ախթալայի խանութներում գրեթե սնունդ չկա.այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

«Սիրելի’ ընկերներ, հարազատներ, մեզ մոտ կապը վերականգնվեց վերջապես։

Մենք լավ ենք, փառք Տիրոջը չունենք մարդկային կորուստներ, սակայն ամբողջությամբ շրջափակման մեջ ենք, ավերված է քաղաք մտնող ճանապարհը, խափանված է ջրամատակարարումը։ Խանութներում գրեթե սնունդ չկա»,- գրել է Հեթում քահանան։