Նախնական վարկածով` պայթել է հեղուկ գազի ցիստեռն
Նախնական տեղեկություններով` պայթել է հեղուկ գազի ցիստեռն. տեղեկացրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով` դեպքի վայրում աշխատում է 30 մարտական հաշվարկ։
«Այս պահին իրականացվում են հովացման աշխատանքներ, որ հրդեհը չտարածվի, ինչպես նաև հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին էլ կա նոր պայթյունի վտանգ»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին 23:15-ի սահմաններում պայթյուն է գրանցվել Երևան-Սևան մայրուղուն մոտ գտնվող գազալցակայաններից մեկում։ ԱՆ տվյալներով` կա 5 տուժած։