Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով բաց կրակ չկա, տուժել է 7 քաղաքացի. ՆԳՆ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ժամը 08։20-ի դրությամբ բաց կրակ չկա, իրականացվում է հովացման աշխատանքներ. այս մասին գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Տուժել են 7 քաղաքացի, որոնցից 1-ը դուրս է գրվել։
Նախնական տվյալներով զոհեր չկան։
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18-րդ կմ-ն երկկողմանի փակ է:
Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Կ․Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ և այլ պաշտոնատար անձինք»,- գրել է Սարգսյանը։