Երևան-Սևան ճանապարհի պայթյունից վիրավորվածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա․ այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
«Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր։
Մյուս չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։
Բժիշկների գնահատմամբ` նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին 23:15-ի սահմաններում պայթյուն է գրանցվել Երևան-Սևան մայրուղուն մոտ գտնվող գազալցակայաններից մեկում։