Տարածաշրջանային խնդիրները կարող են և պետք է լուծվեն տարածաշրջանային պետությունների միասնական ջանքերով․ Զախարովա
Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ–ում ԵՄ առաքելությանն՝ անվանելով այն կիսառազմական։ «Ապացույցներ փնտրելու կարիք չկա․ դրանք ակնհայտ են։ Այդ առաքելության հակառուսական, նաև հակաադրբեջանական, հակաիրանական նպատակները գնալով ավելի ակնհայտ են դառնում։
Երբ դրան սկսեցին միանալ նաև ՆԱՏՕ–ի երկրներն, ամեն բան ավելի պարզ դարձավ։
Ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանն աշխարհաքաղաքական մրցակցության հերթական հարթակի վերածելուց բացի՝ ԵՄ–ի նման նախաձեռնություններից սպասել պետք չէ։ Հնարավորություն կար իրավիճակի կայունացման, բազմամյա ճգնաժամի լուծման, տնտեսության զարգացման համար։ Բոլոր հնարավորությունները կային, քրտնաջան աշխատանք էր տարվում, որն արդեն իր արդյունքներն էր տալիս, ինչն առաջացրեց Արևմուտքի դժգոհությունը», – նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային խնդիրները կարող են և պետք է լուծվեն տարածաշրջանային պետությունների միասնական ջանքերով։