23 Սեպ
2024
14.4° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը. IPI

ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը. IPI

Մամուլի ազատությունը պաշտպանող International Press Institute -ը (IPI) խիստ անհանգստություն է հայտնել հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը լուսաբանելիս ավելի քան 10 հայ լրագրողների՝ ոստիկանական ուժերի կողմից վնասվածքներ հասցնելու առնչությամբ: «Մենք կոչ ենք անում շտապ և մանրակրկիտ հետաքննել այս միջադեպերը, ինչպես նաև կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր բոլոր լրատվամիջոցների աշխատակիցների համար», – նշվել է հայտարարությունում։ Ըդգծվել է, որ վնասվածքներ են ստացել ABCmedia.am-ի, News.am-ի, Civilnet-ի, Armlur-ի, Mediahub.am-ի աշխատակիցները

«Իշխանությունները պետք է անհապաղ, մանրակրկիտ և անաչառ հետաքննություն իրականացնեն հունիսի 12-ի իրադարձությունների վերաբերյալ: Անկախ ցույցերի բնույթից՝ իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ցանկացած չափից ավելի ուժի կամ բռնության կիրառումն անընդունելի է: Յուրաքանչյուր ոք, ով պատասխանատու է ավելորդ ուժի կիրառման համար, պետք է պատասխանատվության ենթարկվի», – նշել է IPI-ի փոխտնօրեն Սքոթ Գրիֆենը: