Արևմուտքը ճնշում է գործադրում Երևանի վրա՝ դրդելով նրան սահմանափակել գործակցությունը ԱՊՀ-ի հետ․ Լեբեդև
Արևմտյան երկրները ճնշում են գործադրում Երևանի վրա՝ մի շարք դեպքերում դրդելով նրան հակառուսական դիրք գրավել, նաև կրճատել գործակցությունը ԱՊՀ-ում, բայց դա առաջին հերթին վնասում է հենց Հայաստանին։ Այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» X միջազգային գիտական, փորձագիտական ֆորումի շրջանակներում լրագրողներին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Ես տեսնում եմ արևմտյան հսկայական ճնշում հայ գործընկերների վրա՝ խրախուսելով նրանց որոշ դեպքերում հակառուսական դիրք գրավել կամ սահմանափակել նրանց գործակցությունը ԱՊՀ շրջանակներում։ Ցավով արձանագրում եմ, որ վերջերս Հայաստանը դադարեցրել է մասնակցությունը ԱՊՀ երկրների բազմաթիվ ֆորումներին։ Իմ կարծիքով՝ դա վատ է։ Վատ է ԱՊՀ-ի համար, ես որպես գլխավոր քարտուղար, նշում եմ՝ շատ փորձագետներ խոստովանում են, որ դա վատ է նաև Հայաստանի համար»,- հայտարարել է Լեբեդևը՝ նշելով, որ ԱՊՀ-ից Հայաստանի դուրս գալու որևէ ազդանշան դեռ չի տեսնում։