07 Հոտ
2024
17.1° c ԵՐԵՎԱՆ
17.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարորդը կամ քնած է եղել, կամ ինֆարկտ է ստացել․ Գորայքի ղեկավարը ABC media-ին պատմել է վթարի վարկածների մասին

Վարորդը կամ քնած է եղել, կամ ինֆարկտ է ստացել․ Գորայքի ղեկավարը ABC media-ին պատմել է վթարի վարկածների մասին

Զորացրված զինծառայողները տեղափոխվում էին տաքսիով։ Ավտոմեքենան տեղափոխում էր 5 զինվորի, որոնցից մեկը մահացել է վարորդի հետ միասին։ ABC media-ի հետ զրույցում ասել է Գորայք վարչական շրջանի ղեկավար Կարեն Պետրոսյանը։

«Քրեական կոմիտեն եկել է, լուսանկարել զոհվածների մարմինները, հիմա տեղափոխում են։ Վիրավորվածներից մեկի վիճակը նորմալ է, մյուս 4-ի վիճակը ծանր է, թե որտեղ են նրանց տեղափոխել, տեղյակ չեմ»,- մեզ հետ զրույցում ասել է Կարեն Պետրոսյանը։

Ըստ Գորայք վարչական շրջանի ղեկավարի՝ վթարի պատճառը ճանապարհի խորդուրբորդությունները չէին։ Նա ներկայացրել է 2 վարկած, որը կարող էր վթարի պատճառ դառնալ։

«Ասում են՝ կամ վարորդը քնել է, կամ ինֆարկտ է ստացել։ Ճանապարհին ոչ մի խոչընդոտ չկա»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կան զոհեր․ այս մասին ABCmedia-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Գորայքի հատվածում։ Կա 2 զոհ՝ վարորդը և մեկ ուղևոր: 3 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց»-, մանրամասնել է Սարգսյանը։