19 Սեպ
2024
17.4° c ԵՐԵՎԱՆ
7.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զորամասի պահպանության տեղամասում զինծառայողի դի է հայտնաբերվել

Զորամասի պահպանության տեղամասում զինծառայողի դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով․ այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: