
Հայաստանում 3 «Ֆեստիվառ» անցկացնելու համար պետբյուջեից ծախսվել է 180 մլն դրամ
Ընթացիկ տարվա ամռանը, երբ քաղաքական դաշտում ակտիվ քննարկումներ էին «Խաղաղության պայմանագրի», «Սահմանազատման և սահմանագծման» գործընթացի վերաբերյալ, ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպեց «Ֆեստիվառ» Հանրապետության երեք մարզերում՝ Շիրակ, Տավուշ, Վայոց Ձոր։ ABC media-ն հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ պարզելու՝ որքան գումար է ծախսվել պետբյուջեից «Ֆեստիվառները» կազմակերպելու, անցկացնելու համար։
Առաջին «Ֆեստիվառը» անցկացվել է հուլիսի 27-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ծախսվել է 76 մլն 825 հազար ՀՀ դրամ։ «Ֆեստիվառի» երգիչը Թաթա Սիմոնյանն էր։ Մասնակիցների շարքում տեղ էր գտել նաև Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ Աննա Հակոբյանի հետ։
Երկրորդ համերգային ծրագիրը Տավուշի մարզի Իջևան քաղաքում է անցկացվել օգոստոսի 10-ին։ Ծրագրում «Հայ-վրացական» համերգն էր, որտեղ ելույթ էին ունեցել երգիչներ Էրիկը, Նուղան ու Դաթոն։ «Ֆեստիվառի» համար ծախսվել է 30 մլն 407 հազար ՀՀ դրամ։
Վերջին համերգային նախագիծը անցկացվել է Վայոց Ձորում՝ Եղեգնաձոր քաղաքում, օգոստոսի 24-ին։ «Ֆեստիվառում» ելույթ է ունեցել «Լադանիվա» խումբը։ Ծրագրի իրականացման համար պետբյուջեից ծախսվել է 27 մլն 351 հազար 700 դրամ։
Երեք «Ֆեստիվառների» համար ընդհանուր ծախսվել է 180 մլն ՀՀ դրամ։ Ստորև կցում ենք ABC media-ին ուղարկված հաշվետվությունը, որտեղ մանրամասն նշված է՝ ինչի համար որքան գումար է ծախսվել։