Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է դատապարտող բանաձև՝ Արցախի մասին
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը International Association of Genocide Scholars ՝ ցեղասպանություններն ուսումնասիրող ամենամեծ եւ ամենահեղինակավոր կազմակերպությունը, որի անդամ են մոտ 700 ցեղասպանագետ, իր բոլոր անդամների քվերարկությամբ ընդունեց “Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձևը։ Ըստ բանաձևի՝ կազմակերպությունը հայտարարում է, որ՝
- 2022 թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․ սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արգելափակումը, այդ թվում` Բերձորի միջանցքի փակումը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ:
- 2023 թ․ սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը արգելափակման և ռմբակոծման միջոցով էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործությունն է` բռնի տեղափոխում և տեղահանություն:
- Խաղաղ բնակչության ռմբակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
- Հայ ռազմաքաղաքականգերիների և խաղաղ բնակիչների խոշտանգումը և սպանությունը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
Այս մասին նաև հայտարարություն է տարածել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը»։ Թանգարան-ինստիտուտը ներկայացրել է բանաձի ոչ պաշտոնական թարգմանությունը։ Բանաձևը ճանաչել է ԼՂՀ խաղաղ հայ բնակիչների սպանությունները և այլ բռնություններ՝ ներառյալ խոշտանգումները, ճանաչել է ԼՂՀ քաղաքական առաջնորդների կալանավորումը և այլ մի շարք կարևոր իրողություններ, որոնք ներկայացնում ենք ստորև։
Բանաձևի մանրամասները կարող եք կարդալ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» պաշտոնական կայքում։