05 Հոտ
2024
17.4° c ԵՐԵՎԱՆ
15.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է դատապարտող բանաձև՝ Արցախի մասին

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է դատապարտող բանաձև՝ Արցախի մասին

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը International Association of Genocide Scholars ՝ ցեղասպանություններն ուսումնասիրող ամենամեծ եւ ամենահեղինակավոր կազմակերպությունը, որի անդամ են մոտ 700 ցեղասպանագետ, իր բոլոր անդամների քվերարկությամբ ընդունեց “Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձևը։ Ըստ բանաձևի՝ կազմակերպությունը հայտարարում է, որ՝

  1. 2022 թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․ սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արգելափակումը, այդ թվում` Բերձորի միջանցքի փակումը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ:
  2. 2023 թ․ սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը արգելափակման և ռմբակոծման միջոցով էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործությունն է` բռնի տեղափոխում և տեղահանություն:
  3. Խաղաղ բնակչության ռմբակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
  4. Հայ ռազմաքաղաքականգերիների և խաղաղ բնակիչների խոշտանգումը և սպանությունը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:

Այս մասին նաև հայտարարություն է տարածել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը»։ Թանգարան-ինստիտուտը ներկայացրել է բանաձի ոչ պաշտոնական թարգմանությունը։ Բանաձևը ճանաչել է ԼՂՀ խաղաղ հայ բնակիչների սպանությունները և այլ բռնություններ՝ ներառյալ խոշտանգումները, ճանաչել է ԼՂՀ քաղաքական առաջնորդների կալանավորումը և այլ մի շարք կարևոր իրողություններ, որոնք ներկայացնում ենք ստորև։

Բանաձևի մանրամասները կարող եք կարդալ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» պաշտոնական կայքում։