Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող` Ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, այլոց համար վտանգավոր եղանակով, կրակոցներ արձակելու, դրա արդյունքում Ոստիկանության մեկ ծառայողի սպանության և մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված է։ Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ընթացիկ արդյունքների մասին հետագայում տեղեկատվություն կտրամադրի»,- գրել է Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը զինված դուրս էր եկել փողոց։ Նա կրակել էր ոստիկանների ուղղությամբ։ Զինված քաղաքացուն վնասազերծելու ընթացքում զոհվել է Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանին։ Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ-ից։