13 Հոտ
2024
16.3° c ԵՐԵՎԱՆ
13.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հույս, միասնություն և աշխատանք»․ Բայդենի հրաժեշտի ուղերձը` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում

«Հույս, միասնություն և աշխատանք»․ Բայդենի հրաժեշտի ուղերձը` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օգտագործել է ՄԱԿ-ի ամբիոնից հանդես գալը՝ կոչ անելով միասնություն դրսևորել ուկրաինական, մերձավորարևելյան և Սուդանում շարունակվող պատերազմների հարցում․ այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Հույս, միասնություն և աշխատանք՝ սրանք էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրաժեշտի ուղերձը հիմնական խոսքերը, որ նա ուղղեց աշխարհ ղեկավարներին երեքշաբթի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում ունեցած իր, ըստ ամենայնի, վերջին ելույթի ժամանակ:

ԱՄՆ-ի առաջնորդը աշխարհին հորդորել է միասին աշխատել Գազայում, Ուկրաինայում և Սուդանում հակամարտություններին վերջ տալու համար՝ նաև ներկայացրել իր վարչակազմի աշխատանքը աշխարհում առողջապահական խնդիրների լուծման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործում:

«Գործընկերնե՛ր, եկեք երբեք չմոռանանք, որ շատ այլ բաներ ավելի կարևոր են, քան իշխանության մնալը։ Դա Ձեր ժողովուրդի կամքն է»,- ասել է Բայդենը։

Սակայն Մերձավոր Արևելքում հակամարտությանը վերջ տալու Բայդենի կոչը ցույց տվեց, թե որքան խորն են հակասությունները միջազգային հանրության շրջանում, որոնք դրսևորվեցին նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում:

«Անգամ սրված իրավիճակում դիվանագիտական լուծումը հնարավոր է: Դա է կայուն անվտանգություն հաստատելու միակ ճանապարհը, որը թույլ կտա երկու երկրների բնակիչներին անվտանգ վերադառնալ իրենց տներ: Մենք անխոնջ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- շարունակել է Բայդենը: