22 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
-0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԽ տասնյակ պատգամավորներ կներկայանան դատարան ֆիկտիվ օգնականների և կեղծ աշխատատեղերի ստեղծման կասկածներով

ԵԽ տասնյակ պատգամավորներ կներկայանան դատարան ֆիկտիվ օգնականների և կեղծ աշխատատեղերի ստեղծման կասկածներով

«Ազգային հանրահավաք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը և Եվրախորհրդարանի հետ առնչվող ևս 26 անձ կներկայանան Փարիզի քրեական դատարան՝ կուսակցության պատգամավորների ֆիկտիվ օգնականների և կեղծ աշխատատեղերի ստեղծման կասկածներով՝ հօգուտ կուսակցության Եվրախորհրդարանի միջոցները հափշտակելու համար:

Հետաքննությունը սկսվել է անանուն զեկույցից հետո, ըստ որի՝ խորհրդարանական օգնականները, փաստացի աշխատելով կուսակցության համար, չեն կատարում իրենց պարտականությունները Եվրախորհրդարանում: Հետաքննությունը պարզել է, որ 2004-ից 2016 թվականներին այս սխեմայի միջոցով ծախսվել է ավելի քան 3 միլիոն եվրո:

Մարին Լը Պենը մեղադրվում է սխեմայի մասին տեղյակ լինելու համար, չի բացառվում, որ նա նույնիսկ լինել նախաձեռնողներից մեկը: Հետաքննությունը վերաբերում է խուզարկությունների ժամանակ հայտնաբերված էլեկտրոնային նամակներին, որտեղ քննարկվում են Եվրախորհրդարանի միջոցներով կուսակցության ֆինանսավորման հնարքները։ Լը Պենը պնդում է, որ ինքը ոչ մի ապօրինություն չի գործել և անմեղ է:

Առաջիկա դատավարության ֆոնին հայտնի դարձավ, որ Ազգային հանրահավաքի ներկայիս առաջնորդ Ջորդան Բարդելլան նույնպես կարող է ներգրավված լինել փաստաթղթերի կեղծման հետ կապված սկանդալի մեջ։ Կուսակցությունն արդեն հերքել է այդ մեղադրանքները՝ դրանք անվանելով կեղծ ու զրպարտություն՝ պնդելով «ապակայունացման կոպիտ փորձ»։