
Ո՞վ է Միքայել սրբազանին ազատազրկող դատավոր Արմինե Մելիքսեթյանը
Արմինե Մելիքսեթյան․ 44-ամյա դատավորն այսօր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեց երկու տարի ազատազրկման։
Դատավորը 2003 թվականին կրթություն է ստացել ՀՀ ոստիկանության Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավաբանի որակավորում։ 2010 թվականին Երևանի պետական համալսարանի 001 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2019-ին ավարտել է Արդարադատության ակադեմիան։
2003-2021 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության շտաբի հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչի պաշտոնը։
2010 թվականից 2021 թվականը համատեղությամբ դասավանդել է Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանում։
2011 թվականից մեկ տարի աշխատել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում՝ որպես ուսումնամեթոդական և զարգացման վարչության կրթական բարեխոփումների բաժնի ավագ տեսուչ։
2012-2015 թվականներին հանդիսացել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի ավագ դասախոս։
Մինչև 2019 թվականը Մելիքսեթյանը աշխատել է ոստիկանության համակարգում, ապա 2019 թվականին նախագահի որոշմամբ նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Դատավոր դառնալու պահին ունեցել է փոխգնդապետի կոչում։
Ամուսնացած է, ունի երկու որդի, երկու դուստր։