30 Հուն
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օդի աղտոտվածությունն ու խցանումները՝ Երևանի ամենակարևոր խնդիր․ հարցում

Օդի աղտոտվածությունն ու խցանումները՝ Երևանի ամենակարևոր խնդիր․ հարցում

Երևանի ամենակարևոր խնդիրը վերաբերում է օդի աղտոտվածությանը․ այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է MPG -Gallup International in Armenia-ի տնօրեն Արամ Նավասարդյանը։

Օդի աղտոտվածության ու բնապահպանական խնդիրները նշել է հարցվածների 29.6%-ը։ Խցանումները նշել է 26.5%-ը, ճանապարհների վատ վիճակը՝ 22.6%-ը, աղբահանության խնդիրը՝ 16.3%-ը, հասարակական տրանսպորտի խնդիրը՝ 15%-ը։

8.7%-ը նշել է ձնամաքրման աշխատանքները, քաղաքի մաքրությունը՝ 7.8%-ը, գնաճ՝ ինֆլյացիան՝ 6%-ը, և տրանսպորտի նոր վճարման համակարգի խնդիրները՝ 4.7%-ը։ Ապօրինի շինարարությունը կարևոր խնդիր է համարել հարցվածների 4.2%-ը, հանցագործության աճը՝ 3.7%-ը։

Որպես դրական փոփոխություն հարցվածները նշել են նոր ավտոբուսների գնումը. դա նշել է հարցվածների 17 տոկոսը, 12,3 տոկոսը նշել է ճանապարհների ասֆալտապատումը, 10,6 տոկոսը՝ աղբահանության կազմակերպումը, 10,1 տոկոսը՝ բակերի բարեկարգումը, 8,7 տոկոսը՝ զբոսայգիների բարեկարգումը, ևս 7,7 տոկոսը նշել է տարածքների կանաչապատումը:

Ռազմագերիներ