01 Փտր
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վեհափառին սատարող եպիսկոպոսներն ինչո՞ւ են կանչվել ՔԿ և ի՞նչ «գործով»․ փաստաբանը մանրամասնել է

Վեհափառին սատարող եպիսկոպոսներն ինչո՞ւ են կանչվել ՔԿ և ի՞նչ «գործով»․ փաստաբանը մանրամասնել է

Քննչական կոմիտե է կանչվել 2 եպիսկոպոս և մեկ ամուսնացյալ քահանա․ լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։

Նա նշել է, որ ՔԿ են հրավիրվել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը և տեր Մովսես քահանա Սահակյանը։

Ըստ Ֆանյանի՝ իր պաշտպանյալներն իրավապահ կառույց են կանչվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, օրերս կարգալույծ հռչակված Արման Սարոյանի (նախկինում՝ Գևորգ սրբազան)՝ «գործով»։

«Հոգևորականներին ՔԿ կանչելու նպատակը, կարծում ենք, Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը տապալելն է, որովհետև սրբազանները ծանուցվել են միանգամից մեղադրյալի դատավարական կարգավիճակով։ Սա եզակի բան է։ Նշանակում է, որ արդեն քրեական հետապնդում հարուցելու որոշում կա, բնականաբար կընտրվեն խափանման միջոցներ»,- մանրամասնել է նա։

 

Ռազմագերիներ