
Օդակայանում ԱԱԾ սահմանապահները երկու հոգևորականի չեն թողնել մեկնել Ռուսաստան
Օդակայանում ԱԱԾ սահմանապահները երկու հոգևորականի չեն թողնել մեկնել Ռուսաստան․ տեղեկությունը ABC Media-ի հետ զրույցում հաստատեց Մայր Աթոռի հոգևորականներից մեկը։
ABC Media-ի աղբյուրը հայտնեց, որ հոգևորականներից մեկին 25-օրյա վարժանքներին մասնակցելու ծանուցագիր են տվել ու այդ հիմքով մերժել նրա՝ ՌԴ մեկնելը։ Թե մյուս հոգևորականին ինչու չեն թողնել լքել Հայաստանը, մեր զրուցակիցը տեղեկություն չուներ։
Տեղեկացանք նաև, որ նույն թեմի հոգևորականներից մեկին ևս մոտ տասն օր առաջ նույնաբովանդակ ծանուցագիր են ներկայացրել, բայց նա դիմել է զինկոմիսարիատ և կարգավորել հարցը։


