Սյունիքում վթարի հետևանքով վիրավորները 5-ն են, 2-ի վիճակը ծանր է. ՔԿ
Սյունիքում այսօր զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի վթարը եղել է ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 175 կմ հատվածում՝ Գորայք բնակավայրի մոտ։ Վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենան` տաքսին, որը զորացրված զինծառայողներին բերում էր Երևանի ուղղությամբ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Մահացածներից մեկը վարորդն է, մյուսը՝ ուղևորներից մեկը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախնական տվյալով բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կան զոհեր։