Ինչո՞ւ էր ծածկված Կորյունի արձանը․ պարզաբանում են Մատենադարանից
Համացանցում լուսանկարներ էին տարածվել, որոնցում երևում էր, թե ինչպես է Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակներում Հայաստանի պետական կամերային նվագամբի համերգի համար կառուցված տաղավարը փակել Կորյունի արձանը:
Տեղի ունեցածին և հնչող քննադատությանը պատասխանելու համար ABC media-ն պարզաբանում է խնդրել Մատենադարանից:
«Տաղավարները կառուցվել էին, որպեսզի պաշտպանեն նվագախմբի երաժշտական գործիքներն անձրևից»,- տեղեկացրել են Մատենադարանի՝ ԶԼՄ-ների հետ կապի բաժնից։